18 07 2022

Արմեն Գրիգորյանի մահվան մեջ Շիրակի մարզպետի ձեռքերն էլ են թաթախված. Տիգրան Քոչարյան



Այսպես ճիշտ խոսող ու հայրենիքի ցավով ապրող մարդիկ բավականին քիչ են և երևի հենց հայրենիքի հանդեպ էդ սրտացավությունն էլ ժամանակից շուտ խլեց Արմենին: Ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Մեկ տարի առաջվա արտահայտած մտքերի համար որս սկսվեց Արմենի հետևից և մեկնարկը տվեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, որը հող նախապատրաստեց այս հետապնդման համար»:

Տիգրան Քոչարյանը նաև նշեց, որ ի թիվս այլ պաշտոնյաների՝ դատավորի, դատախազի, քննիչի, Շիրակի մարզպետի ձեռքերն էլ են թաթախված այս ամենի մեջ. «Ուշ թե շուտ դու էլ պատասխան կտաս այս ամենի համար և կպատմես, թե ով է քեզ ասել ձևավորել Արմեն Գրիգորյանին հետպնդելու պատվերը պետական մարմինների կողմից»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ